The spam filter installed on this site is currently unavailable. Per site policy, we are unable to accept new submissions until that problem is resolved. Please try resubmitting the form in a couple of minutes.
Էլ-ուսուցում
Հունվար 11, 2015
Ինչպես ապահով դարձնել էլփոստի հաշիվը. 5 խորհուրդ
Ինչպես ապահով դարձնել էլփոստի հաշիվը. 5 խորհուրդ

Էլեկտրոնային փոստը կամ սոցցանցերի հաշիվները հաքերային հարձակումների առաջնային թիրախներից են: Ուստի, ցանկացած օգտատեր պետք է տիրապետի այն պարզ կանոններին, որոնց կիրառությունը թույլ կտա ունենալ առավել ապահով հաշիվ և հնարավորինս զերծ կպահի անձնական տվյալների կորստից:  

JNews-ը ներկայացնում է Netmanners.com կայքում հրապարակված 5 խորհուրդ՝ ինչպես ապահով դարձնել ձեր էլեկտրոնային փոստի հաշիվը:

- Ընտրեք բարդ գաղտնաբառեր

Ապահով էլեկտրոնային փոստի հաշիվ ունենալու առաջնային պայմաններից է բարդ գաղտնաբառի ընտրությունը: Պետք չէ որպես գաղտնաբառ օգտագործել ձեր կատվի կամ ամուսնու անունը, ինչպես նաև մականուն. ոչինչ չպետք է ձեր անձը ճանաչելի դարձնի: Փոխարենը խորհուրդ է տրվում ընտրել 8 նիշից բաղկացած գաղտնաբառ, որը կպարունակի տառերի մեծատառ և փոքրատառ տարբերակներ, թվեր և նիշեր: Երբեք ձեր գաղտնաբառերը մի գրեք ուրիշի համար տեսանելի վայրում: Եթե ստիպված եք եղել այս կամ այն պատճառով ձեր գաղտնաբառի մասին տեղյակ պահել այլ անձանց, ապա վերջիններիս կողմից այն օգտագործելուց անմիջապես հետո անհրաժեշտ է ընտրել նորը:  

55 Բարդ գաղտնաբառի օրինակ- Հաճախ մաքրեք նամակների արկղերը

Սովորություն դարձրեք հաճախակի մաքրել ստացված և ուղարկված նամակների արկղերը: Այսպիսով, անցյալում ձեր ստացած նամակները, որոնք պարունակում են գաղտնի տեղեկատվություն, չեն կարող հայտնվել անծանոթների ձեռքի տակ:

- Գրանցվեք ձեզ համար նախընտրելի դոմեյնում

Գրանցվեք ձեր նախընտրելի դոմեյնում (Օրինակ՝ yourname.me) և օգտվեք այդ էլեկտրոնային փոստի ծառայություններից: Դա շատ էժան և հեշտ գործ է: Այսպիսով, դուք չեք բողոքի անվճար ծառայություններից, որոնք ջանում են ինչ-որ բան անել ձեր հաշիվը պաշտպանելու համար:

- Զերծ մնացեք անհասկանալի հղումներ բացելուց

Մի սեղմեք ձեր էլփոստի հաշվում հայտնված այն հղումները, որոնց ուղարկողն անծանոթ է ձեզ կամ չէիք ակնկալում նման ինֆորմացիա ստանալ: Այդ հղումներով ձեր տվյալները կարող են փոխանցվել վիրուսակիր կայքեր կամ լրտեսական համակարգ, որոնք կարող են ձեր համակարգչից տեղեկատվություն հավաքագրել: Այդ իսկ պատճառով անհրաժեշտ է մշտապես հետևել հակավիրուսային ծրագրի աշխատանքին, կատարել ամենօրյա  (կամ նվազագույնն ամենշաբաթյա) թարմացումներ, որը ձեզ զերծ կպահի վտանգներից:

56 - Անտեսեք ձեր պրովայդերի կողմից ուղարկված նամակները

Անտեսեք այն նամակները, որոնք, ձեր կարծիքով, ուղարկել է ձեր պրովայդերը` նշելով, որ դուք պետք է թարմացնեք ձեր հաշիվը կամ ներկայացրել է մեկ այլ պատճառ, որի արդյունքում դուք պետք է այդ նամակին պատասխանեք՝ հավաքելով ձեր գաղտնաբառը: Ոչ մի պրովայդեր ձեզանից նմանապիտ տեղեկատվություն չի խնդրի էլփոստի միջոցով:

Բացի վերոնշյալ խորհուրդներից, ցանկացած օգտատեր մշտապես պետք է տեղեկացված լինի այս ոլորտի վերջին նորություններից՝ առավել անվտանգ էլփոստի հաշիվ ունենալու համար:

Պատրաստեց Հասմիկ Փայտյանը

Աղբյուր` JNews.am 

Share
Printer-friendly version
PDF version

Թեմատիկ նյութեր

Մեկնաբանություններ

Մեկնաբանել