The spam filter installed on this site is currently unavailable. Per site policy, we are unable to accept new submissions until that problem is resolved. Please try resubmitting the form in a couple of minutes.
Էլ-ուսուցում
Ապրիլ 7, 2016
14 հավելված հաշմանդամություն ունեցող մարդկանց համար
14 հավելված հաշմանդամություն ունեցող մարդկանց համար

Հաշմանդամություն ունեցող մարդկանց համար համացանցում կան հավելվածներ, որոնք օգնում են շփումներ հաստատել, տեսնել ու լսել ավելի լավ, մարզել հենաշարժական համակարգը եւ դուրս գալ անհարմար իրավիճակներից:

Այնպիսի պարզ գործողություններ, ինչպիսիք են հեռախոսով խոսելը, աստիճաններով իջնելը կամ ապրանքի պիտանելիության ժամկետը ստուգելը, կարող են դժվարություն հանդիսանալ հաշմանդամություն ունեցող մարդկանց համար: Այնուամենայնիվ, այս խնդիրներից որոշները կարելի է լուծել սմարթֆոնների օգնությամբ:

Ներկայացնում ենք 14 հեռախոսային հավելվածներ, որոնք ավելի հեշտ կդարձնեն հաշմանդամություն ունեցող մարդկանց կյանքը:

 

Հավելվածներ, որոնք ճանաչում եւ վերարտադրում են խոսքը.

171 1. Վերջերս Yandex ընկերությունը ստեղծել է մի հավելված, որն օգնում է խուլ եւ լսողության խնդիրներ ունեցող մարդկանց շփվել ծանոթների, կամ անծանոթների հետ` բանավոր խոսքը տեքստի վերածելով եւ` հակառակը: Հավելվածի օգնությամբ բանավոր խոսքը տեքստի ձևով վերարտադրվում է սմարթֆոնի էկրանին, իսկ տեքստը հնչում է հեռախոսից` որպես բանավոր խոսք:

Հավելվածը ծրագրավորել ու մշակել են Մոսկվայի ֆիզիկայի եւ տեխնոլոգիայի ինստիտուտի ուսանողները: Այն աշխատում է Yandex SpeechKit խոսքի ճանաչման տեխնոլոգիայով:

Ներբեռնել հավելվածը` Android

2. RogerVoice

Սա մի հավելված է, որն օգնում է խուլ մարդկանց հեռախոսով խոսել իրար հետ: Այս հավելվածը բանավոր խոսքը վերածում է տեքստի, ուստի մեկը կարող է կարդալ մյուսի ասածը: Հավելվածը ստեղծվել է  Kickstarter ընկերության շնորհիվ: Այժմ հասանելի է միայն բետա տարբերակը, որը կարող եք ներբեռնել RogerVoice կայքից:

Ներբեռնել հավելվածը` iOS | Android

Հավելվածներորոնք օգնում են լսել.

3. HearYouNow

173 Այս հավելվածի օգնությամբ լսողության խնդիրներ ունեցող մարդիկ կարող են հարմարեցնել ձայնը իրենց` կախված այն իրավիճակից, որում նրանք գտնվում են, օրինակ՝ հասարակական վայրում, հանդիպմանը եւ այլն: Դրա համար հեռախոսին պետք է միացնել ականջակալներ, որոնց միջոցով էլ ձայնը օպտիմալացվում է որպես հետին պլանի ձայն, կամ առաջին պլանի ձայն:

Հավելվածը մշակել է հոլանդական Exsilent ընկերությունը, որն արտադրում է լսողական ապարատներ: Այն նախատեսված է այն մարդկանց համար, ովքեր կարող են օգտագործել լսողական ապարատներ, բայց դեռ պատրաստ չեն դրան:

Ներբեռնել հավելվածը` iOS

Հավելվածներ, որոնք նախատեսված են ժեստերի լեզուն սովորեցնելու համար. 

4. Spread signs

174 Սա ժեստերի մեծ հանրագիտարան է, որը պարունակում է մի շարք լեզուներով ավելի քան 200 000 նշան` ներառյալ ռուսերեն: Այստեղ կարելի է սովորել թե առանձին տառեր, թե բառեր ու արտահայտություններ:

Ներբեռնել հավելվածը` iOS | Android

Հավելվածներորոնք օգնում են տեսնել. 

5. Be My Eyes

Be my Eyes-ը հավելված է, որը կույր մարդկանց վիդեոչատով միացնում է կամավորների հետ, ովքեր էլ օգնում են նրանց առօրյա մի շարք իրավիճակներում, օրինակ՝ փողոցն անցնելիս կամ ապրանքների պիտանելիության ժամկետը ստուգելիս:

Հավելվածը ստեղծվել է 2015թ., եւ այն արդեն օգտագործում է ավելի քան 300 000 մարդ: Հավելվածն աշխատում է IOS համակարգում:

Ներբեռնել հավելվածը` iOS 

6. Big Browser

Big Browser-ը մշակվել է Braille շահույթ չհետապնդող ինստիտուտի կողմից: Այն օգնում է տեսողության խնդիրներ ունեցող մարդկանց` մեծացնել բրաուզերի և IPadի ստեղնաշարի բովանդակությունը:

Ներբեռնել հավելվածը՝  iOS

Հավելվածներորոնք օգնում են շփվել.

7. «Սեզամ» մեսինջեր 

175 «Սեզամ» մեսինջերը առաջին ռուսական հավելվածն է` նախատեսված աուտիզմ, Դաունի համախտանիշ, մանկական ուղեղային կաթված ունեցող մարդկանց համար կամ նրանց, ովքեր բանավոր կամ գրավոր խոսքի խնդիրներ ունեն (օրինակ՝ կաթվածից հետո ձեռք բերված): Հավելվածը հնարավորություն է տալիս կիսվել հատուկ պատկերանշաններով, որոնցով կարելի է ամբողջական հաղորդագրություն գրել: Հավելվածը ստեղծել է Specialpedagogiska skolmyndigheten ինստիտուտը:

Ներբեռնել հավելվածը` Android

8. Look At Me

Samsung ընկերության Look At Me հավելվածը խաղի միջոցով օգնում է աուտիզմ ունեցող երեխաներին հաստատել տեսողական կոնտակտ, հիշել դեմքերը, ավելի լավ արտահայտել սեփական զգացողությունները:

Ներբեռնել հավելվածը` Android

Հավելվածորը տեսողական աջակցություն է տրամադրում. 

9. Stepping Stones

Stepping Stones-ը հավելված է` նախատեսված թե փոքրերի, թե մեծահասակների համար, որոնց կյանքի որակը կբարելավվի տեսողական աջակցության շնորհիվ: Այս հավելվածը կարող են օգտագործել աուտիզմ ունեցող, ուշադրության պակաս կամ ուսման մեջ դժվարություններ ունեցող մարդիկ:

Հավելվածը, օգտագործելով  օգտատերերի լուսանկարները, օգնում է ստեղծել առօրյա կամ ծրագրված գործունեության քայլ առ քայլ ուղեցույց: Այսպիսի տեսողական աջակցությունն օգնում է բարձրացնել հաշմանդամություն ունեցող մարդկանց անկախությունն առօրյա կյանքում:

Ներբեռնել հավելվածը` iOS

Հավելվածներորոնք զարգացնում են շարժողական հմտությունները. 

10. Dexteria

Dexteria-ն binary Labs-ի կողմից ստեղծված հավելվածների շարք է` նախատեսված երեխաների, ինչպես նաեւ կաթված ունեցող մեծահասակների շարժողական հմտությունների զարգացման համար:

Վարժությունների հավաքածուն օգնում է մարզել շարժումների ուժը, ճարպկությունն ու վերահսկողությունը: Հավելվածը հասանելի է IOS եւ Android համակարգերի համար:

Ներբեռնել հավելվածը` iOS | Android

Հավելվածորն օգնում է հետեւել արյան մեջ շաքարի մակարդակին.

11. mySugr Diabetes Logbook

Այս հավելվածի օգնությամբ առաջին եւ երկրորդ կարգերի շաքարային դիաբետ ունեցող մարդիկ կարող են կառավարել իրենց ուտելիքի, դեղահաբերի չափը, արյան մեջ շաքարի քանակությունը եւ այլն:

Հավելվածը վերլուծում է ներմուծված տվյալները եւ տալիս եզրակացությունը, որը կարող եք տպել հատուկ ձեւաչափով եւ ցույց տալ ձեր բժշկին:

Ներբեռնել հավելվածըiOS | Android

Հավելվածորն օգնում է խուսափել խոչընդոտներից. 

12. Smooth 

176 Smooth-ը պետերբուրգյան ծառայություն է, որն օգնում է քաղաքում ստեղծել երթուղի` թե հասարակական տրանսպորտից օգտվելու, թե ոտքով քայլելու համար՝ հաշվի առնելով սակավաշարժ մարդկանց համար տրանսպորտի եւ ոտքով քայլելու տարածքների առկայությունը:

Ներբեռնել հավելվածը` iOS | Android | Windows Phone

13. Մետրո բոլորի համար 

Այս հավելվածը ստեղծվել է սակավաշարժ մարդկանց, հաշմանդամություն ունեցող մարդկանց, տարեցների եւ ավելի հարմար է օգտագործել ստորգետնյա տրանսպորտից օգտվելիս: Այն օգնում է հաղթահարել մետրոպոլիտենում առաջացած խոչընդոտները:

Ներբեռնել հավելվածը` iOS | Android

Հավելվածորը հանգստացնում է.

14. Miracle Modus

Այս հավելվածը հիպնոսացնող նշաններ եւ հանդարտ երաժշտություններ է պարունակում, որոնք թուլացնում են զգայական ծանրաբեռնվածությունն ու հանգստացնում: Այն նախագծել է աուտիզմ ունեցող մի մարդ ու փորձարկել իր վրա: Ուստի այս հավելվածը կարող է օգնել նմանատիպ համախտանիշներ ունեցող մարդկանց:

Ներբեռնել հավելվածը` Android

Սույն նյութը պատրաստվել է www.te-st.ru կայքի հոդվածի հիման վրա:

Բնօրինակի հեղինակ` Եկատերինա Իզմեստիեւա

Աղբյուր` JNews.am

Share
Printer-friendly version
PDF version

Թեմատիկ նյութեր

Մեկնաբանություններ

Մեկնաբանել